ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժություններ է սկսել
13.11.2014 | 17:26

Ադրբեջանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ մեծամասշտաբ օպերատիվ զորավարժություններ են սկսել։ APA գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունները ղեկավարում են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը։
Զորավարժություններին մասնակցում են Ադրբեջանի օդային պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության և սահմանապահ ծառայությունները։
Մարտական զորավարժություններում ընդգրկված են 5000 մարդ, մոտ 40 ռազմանավ և մոտորանավակ, 58 հրթիռային և հրետանային միավոր, 20 մարտական ուղղաթիռ ու ինքնաթիռ, 50 տարբեր հակաօդային պաշտպանության և հատուկ ուժեր և այլն։
Զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով և կտևեն մինչև նոյեմբերի 17-ը։

Դիտվել է՝ 5095

Մեկնաբանություններ